Who wins in a chess game?

Եթե ցանկանում եք գրառման հայերեն տարբերակը ընթերցել, ապա տեսե՛ք ստորև:

By Philip Gamaghelyan

I have been reading Lewis Carroll’s “Through the Looking Glass” to my son and could not stop thinking of the current escalation around Nagorno-Karabakh as a chess game played as a leisurely side affair by otherwise busy professional players.

It is a match with one side played by a disinterested but consistent Russian player, and the other by any number of Western grandmasters – each making some seemingly brilliant move as they are passing by. Yet obviously each of these is a dumb move in the big picture as none of them bothers to coordinate with the previous player or to look at the board closely.

Yet this post is addressed not to the players, but to the chess pieces particularly to knights, bishops, rooks and even queens. It seems like you are all too busy feeling great about not being pawns and eating pawns of the other side. However, mind you, keeping you happy in your 64 square box and not seeing outside of it is exactly how this game is played. Qualitatively, queen is not different from a pawn and the Red Queen is not different from a White one. You are all being played; and the player is not on the board with you.

So I am sorry to be trivial: but you need to get outside the box. I hate to burst your bubble, but neither Reds Pieces nor the Whites Pieces can win anything. The destiny of pieces is to be played against each other and eaten by each other. The players win the game. Do you want to grow and play with the players? Well then, here is the first move: you can’t play against each other.

***

Ընթերցում եմ Լուիս Քերոլի ‹‹Հայելու միջով›› վիպակը որդուս համար և անընդմեջ զուգահեռներ եմ տանում Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ լարվածության և շախմատային մի խաղի միջև, որը պրոֆեսիոնալ և գերզբաղված շախմատիսները խաղում են ժամանցի համար և իմիջայլոց:

Սա մի շախմատային հանդիպում է, ուր մի կողմից խաղում է անտարբեր բայց հետևողական ռուս խաղացող, իսկ մյուս կողմից խաղում են անորոշ քանակով արևմտյան գրոսմայստերներ, որոնցից յուրաքանչյուրը գալիս, մի առերեւույթ փայլուն քայլ է անում ու գնում: Սակայն սրանցից յուրաքանչյուրը ակնհայտորեն տխմար քայլ է մեծ հաշվով, քանի որ նրանցից ոչ մեկը չի համաձայնեցնում քայլերը նախորդ խաղացողի հետ կամ ուշադիր չի զննում շախմատային խաղատախտակը:

Այնուամենայինիվ, այս գրառումը ուղղված է ոչ թե խաղացողներին, այլ շախմատային խաղաքարերին՝ հատկապես ձիերին, փղերին, նավակներին, և նույնիսկ թագուհիներին: Թվում է, թե բոլորս շատ տարված եք զինվոր չլինելու գաղափարով և մեզ շատ լավ ենք զգում այդ կապակցությամբ, ինչպես նաև մյուս կողմի զինվորներին վերցնելու կապակցությամբ: Բայց պետք է ի նկատի ունենանք՝ մեր բավականությունը վաթսունչորս քառակուսուց կազմված արկղի մեջ պահելու և մեզ դրանից այն կողմի ոչինչ տեսնել թույլ չտալու միջոցով են այս խաղը խաղում: Որակի առումով, թագուհին ոչնչով չի տարբերվում զինվորից, իսկ կարմիր թագուհին՝ սպիտակ թագուհուց: Մենք բոլորս խաղաքարեր ենք, և խաղացողը մեզ հետ միասին խաղատախտակի վրա չէ:

Ցավում եմ, որ ծեծված բան եմ ասում, բայց մենք պետք է դուրս գանք արկղից: Ցավում եմ, որ հիասթափեցնում եմ, բայց ո՛չ կարմիր, ո՛չ սպիտակ խաղաքարերը ոչինչ չեն կարող հաղթել: Խաղաքարերի ճակատագիրն է դուրս բերվել դեմ առ դեմ և վերցվել մեկը մյուսի կողմից: Խաղացողներն են հաղթում: Ցանկանո՞ւմ ենք աճել և խաղալ խաղացողների հետ: Դե ահա առաջին քայլը. պետք է դադարեցնենք խաղալ միմյանց դեմ:

Leave a Reply

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>